Մոսկվայի Լազարյանների տունը հիմնանորոգումից հետո առաջին պաշտոնական միջոցառումը հյուրընկալեց: Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի կապակցությամբ կազմակերպվել էր ընդունելություն՝ Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդների, Դաշնության ռազմական գերատեսչության և տարածաշրջանային կառույցների, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանն իր ելույթի ժամանակ ընդգծեց մեր հասարակության ազգային ինքնագիտակցության ձևավորման հարցում Հայոց բանակի բացառիկ դերակատարումը, անդրադարձավ նաև հայ-ռուսական փոխգործակցությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: