ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիա է առաքել ռազմական ինքնաթիռների առաջին խմբաքանակը, որոնք կարող են հայտնաբերել սուզանավեր, հիմնականում՝ ռուսական, գրում է Times-ը: Հյուսիսատլանտյան տարածաշրջանում Ռուսաստանի նավատորմի գործողություններին հակազդելու ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ ֆունտ ստեռլինգ է: Ամերիկյան Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռները մարտական հերթապահությունը կսկսեն ապրիլին:
Թերթը նշում է, որ արևմտյան երկրներն անհանգստացած են Ատլանտյան օվկիանոսում ռուսական սուզանավերի ակտիվությունից՝ այն համեմատելով սառը պատերազմի ժամանակների մակարդակի հետ: