Փետրվարի 4-ին՝ ժամը 11:34-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել «Արծվաբերդի անտառտնտեսության» 5-րդ պահաբաժնում՝ «Հին Բերդ» կոչվող տարածքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Այգեպարի, Մովսեսի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից 17 փրկարար ծառայող:
Պարզվել է, որ «Սայինի ճաղատ» և «Լղոց» կոչվող հանդամասերում այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին: Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ, մացառուտ, 6 ըկած ծառի ճյուղ և 50 կոճղ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:
Ժամը 18:55-ին մթության և տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. հրդեհի տարածման վտանգ չկա:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: