Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսի զոհերի թիվը շարունակում է աճել՝ անցնելով 490-ի սահմանը: Մեկ օրում Չինաստանում վարակվել է ևս 3 հազար մարդ, իսկ ընդհանուր վարակակիրների թիվը հասել 24 300-ի: Մահացությունների հիմնական դեպքերը Հուբեյ նահանգում են, որտեղից սկիզբ է առել վարակը: Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել 20 երկրում: 10 վարակակիր է եղել նաև ճապոնական Յոկոհամա նավահանգստում կայանած զբոսանավում, որտեղ 3700-ից ավելի մարդ կա: