Ղրիմի սլավոնական ժողովուրդների ասամբլեայի համանախագահ Ռոման Չեգրինեցն արձագանքել է Կիևում Ղրիմի թերակղզու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքին:
Ավելի վաղ ուկրաինական «Նոր ժամանակ» պորտալը, վկայակոչելով աղբյուրին, հայտնել էր, որ Փոմփեոն Կիևում Ուկրաինայի իշխանությունների հետ փակ հանդիպմանն ասել է, որ Ուկրաինան կորցրել է Ղրիմը, և համաշխարհային խաղացողները դա հասկանում են: Նրա խոսքով՝ Կիևը տվել է թերակղզին, իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, ումից կարելի է ինչ-որ բան վերցնել: