Լեհաստանը պատրաստվում է նախագահական ընտրությունների: Այն կանցկացվի 2020 թվականի մայիսի 10-ին, հայտնում է EADaily-ն: Անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կկայանա մայիսի 24-ին:
Ակնկալվում է, որ այդ պաշտոնի համար կպայքարի գործող նախագահ Անջեյ Դուդան ՝ «Օրենք և արդարություն» կուսակցությունից, ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմից» Սեյմի նախագահի տեղակալ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայան: Հայտ կներկայացնեն նաև երկրում գործող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ անկուսակցական լրագրող Շիմոն Գոլովնյան, ով իր տարիքի և սուր լեզվի համար կոչվում է «լեհական Զելենսկի»՝ նշում է պորտալը: