Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Իսրայելի և Պաղեստինի հարաբերությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ ծրագիրը համարել է մեռած: Մինչդեռ նախագահ Թրամփը այն կոչել է «դարի գործարք»: Արաբական աշխարհն էլ միասնական չէ այդ հարցում: Մի շարք երկրներ պատրաստ են աջակցել ու ֆինանսավորել ծրագիրը: Խամենեին արաբական այդ երկրների ղեկավարներին անվանել է դավաճան ու ոչ կոմպետենտ: