Պայքարը Ադրբեջանի խորհրդարանի համար սկսվել է, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստանում է ընտրապայքարի առաջին բողոքները: Բլոգեր Մեհման Հուսեյնովը հանձնաժողովին տեղեկացրել է, որ խորհրդարանի ընտրություններում իր մրցակից Ֆարաջ Գուլիևը փորձել է կաշառել իրեն: Երկուսն էլ առաջադրվել են նույն ընտրատարածքում: Բլոգերը հրապարակել էր իր և Գուլիևի խոսակցության ձայնագրությունը, որում Գուլիևը բլոգերին փող է առաջարկում, որպեսզի նա հանի իր թեկնածությունը: