«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը (1 գլուխ էգ, տարիքը՝ 20) անկել է՝ նշված է կենդանաբանական այգու Ֆեյսբուքի էջում:
Կենդանու ներքին օրգաններից վերցված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:
Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:
Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Նորությունների դեպքում Կենդանաբանական այգին հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:
Ներկա պահին անհրաժեշտ ախտաբանական աշխատանքներն իրականացնելու համար Կենդանաբանական այգին ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար: