ԵՄ պաշտոնյաները Մահմուդ Աբասի վարչակազմին տեղեկացրել են, որ պատասխան քայլերի մի ամբողջ շարք են մշակել, եթե Իսրայելն իրականացնի Հորդանանի հովիտը բռնազավթելու իր պլանը: Ի պատասխան այդ քայլի՝ եվրոպական մի շարք երկրներ նախատեսել են հանդես գալ Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին համատեղ հայտարարությամբ:
Բացի այդ, ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Իսրայելում հետազոտական և գիտական ծրագրերի ֆինանսավորումը՝ միաժամանակ պաղեստինյան առաջնորդներին խնդրելով ձեռնպահ մնալ կտրուկ քայլերից ու հայտարարություններից: