Ընտրությունները Դոնբասի չվերահսկվող տարածքներում պետք է անցկացվեն ուկրաինական օրենսդրության համաձայն: Այս մասին, ըստ ТАСС-ի, հայտարարել է Ուկրաինայի Ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովը:
«Եթե մենք ձեզ հետ խոսում ենք Դոնբասում ընտրությունների մասին, ապա դրանք պետք է անցկացվեն Ուկրաինայի օրենքների համաձայն, քանի որ դա ուկրաինական տարածք է: Սա ընտրություն է այն տարածաշրջանների տեղական իշխանությունների համար, որոնք մեր երկրի մաս են կազմում», - ասել է Ռազումկովը:
Նա հիշեցրել է, որ «Դոնբասում ընտրությունների մասին օրենք չկա» և չի՛ կարող լինել:
«Չպե՛տք է լինի առանձին օրենք»,- շեշտել է խոսնակը:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ Դոնբասում այս տարվա հոկտեմբերին արտահերթ տեղական ընտրություններ կարող են անցկացվել միայն «զինված ուժերի» դուրսբերումից և Ռուսաստանի հետ սահմանային անցակետ հաստատելուց հետո: