Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ առաջադրվում է որպես Արցախի նախագահի թեկնածու:
«Այսօր կայացել են Արցախի պահպանողական կուսակցության արտահերթ համագումարը և խորհրդի նիստը: Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն՝ Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ»,- գրել է Բաբայանը: