Գուդաուրիում` Լարս տանող ճանապարհի Ստեփանծմինդա-Կոբի ճանապարհահատվածում ձնահոսքի պատճառով մեքենա է ընկել կիրճը: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ՝ ձնահոսքի պատճառով կիրճն ընկած մեքենայում 3 մարդ է եղել:
«Դեպքի հետևանքով մահացել է մի կին՝ Ռուսաստանի քաղաքացի: Ծառայության աշխատակիցների կողմից կիրճից հանվել է երկու մարդ և տեղափոխվել անվտանգ վայր: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, որի մոտ կոտրվածքներ կան, իսկ երկրորդը՝ Հայաստանի քաղաքացի, որը վնասվածքներ չունի: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է հայտարարության մեջ:
Տեղում աշխատել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ փրկարարները: