Հատուկ քննչական ծառայությունն օրերս Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նախաքննությունն ավարտել է, գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու: Դեկտեմբերի 24-ին դատախազությունը որոշել էր գործը հետ ուղարկել լրացուցիչ քննության:
«Մեղադրանքի վերաբերյալ այլ որոշում չի կայացվել»,- «Լուրերին» հայտնեցին Հատուկ քննչականից:
Արա Բաբլոյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնյաների հետ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, պաշտոնեական կեղծիքի, իսկ Արսեն Բաբայանը՝ Արա Բաբլոյանի և այլ պաշտոնյաների հետ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքի համար:
Բաբլոյանն ու Բաբայանը մեղադրանքը չեն ընդունում: Դատախազությունից «Լուրերին» հայտնել են՝ գործի վերաբերյալ որոշում կկայացվի 5-օրյա ժամկետում: