Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվեն առաջնահերթ։ 2020 թ. փետրվարից սկսած յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակների հետ միասին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը «Հայփոստ» ընկերությանը կտրամադրի նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները:
Համագործակցության արդյունքում առանջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը և նպաստը կվճարվեն առաջնահերթ: