ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է երեկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն:
«Այն փաստը, որ հայ ժողովուրդը դեռ իր կոշիկները չի մաքրել Ռուբեն Հայրապետյանի և իր նմանների վրա, դա միայն ՀՀ իշխանության և Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է: Ես խորհուրդ եմ տալիս և կոչ եմ անում չկատակել, չափը չանցնել, ՀՀ ժողովրդին չզայրացնել»,- ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման ենթարկվելուց 3 ժամ անց ազատ էր արձակվել և հանդես եկել հայտարարությամբ: