Ադրբեջանի դատական գործընթացների պատմության մեջ առաջին անգամ դատարանը վարչական տույժ է կիրառել գործող բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ: Վարչական տուգանք է ներկայացվել 2007 թվականին ստեղծված Ավանդների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վուգար Աբդուլաևին:
Ըստ տեղեկությունների՝ պաշտոնյան տուգանվել է 2000 մանաթ (մոտ 1200 դոլար)` գործադիր տնօրենի պարտականությունները չկատարելու համար: