99 համար վթարված գազելի տուժած վարորդն ու ուղևորները կեսօրին մոտ դուրս են գրվել հիվանդանոցից. նրանց վիճակը կայուն է:
Արդյո՞ք, դեպքը տեղի էր ունեցել վարորդի կողմից ալկոհոլ օգտագործելու պատճառով, ինչպես գրել էր մամուլը: Ոստիկանությունը դեռ մանրամասներ չի հայտնում: Փոխարենը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-թունաբան Արթուր Շուշանյանն է պնդում, որ վարորդի արյան մեջ ալկոհոլի քանակը եղել է թույլատրելիի սահմանում: