Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբին, որ նախաձեռնել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, ֆուտբոլի երկու թիմ է միացել: Մասնակիցների խոսքով՝ այն մարդիկ, որոնց կյանքում առանձնահատուկ շրջան է, և որոնք պայքարում են քաղցկեղի դեմ, մենակ չեն, քանի որ հազարավոր մարդիկ աջակցում են նրանց:
Ֆլեշմոբի մասնակիցները նշում են՝ նման դեպքերում կարևոր է մարդկանց միասնությունը: