Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը` Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:
«Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնած ֆլեշմոբը նվիրված է քաղցկեղի դեմ միջազգային օրվան:
Քաղաքական, հասարակական, մշակութային մոտ 3000 գործիչ միացել է Աննա Հակոբյանի նախաձեռնությանը: Քաղցկեղի դեմ պայքարող երեխաների լուսանկարները տեղադրել են ֆեյսբուքյան էջին՝ հաստատելով՝ իրենք ևս միանում են միասնական պայքարին՝ վստահ լինելով, որ քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ, և միասին կարող են կյանքեր փրկել:
Ֆլեշմոբի պաստառների լուսանկարներն արվել են երեխաների և նրանց ծնողների համաձայնությամբ։