Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում «սառնության շրջանի» ավարտի մասին:
«Ես չէի ասի, թե ամերիկացիները մեր ամենամոտ բարեկամներն են: Սակայն սառնության այն շրջանը, երբ մենք միմյանց էինք նայում երկաթբետոնե հաստ պատի միջով, ավարտվել է»:
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է նաև, որ Բելառուսը բարելավում է հարաբերությունները «հզորագույն կայսրության» հետ, ինչով էլ մտահոգված է Ռուսաստանը:
Փետրվարի 1-ին առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի պաշտոնական այցը Բելառուս: