Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռը կտարհանի ոչ միայն ՌԴ քաղաքացիներին, այլև մի քանի օտարերկրացիների ԱՊՀ երկրներից:
Դեսպան Դենիսովը հայտնել է, որ Չինաստանից կտարհանեն ՀՀ մի քանի քաղաքացու, որոնք ուսանողներ են, ինչպես նաև Ղազախստանի և Բելառուսի քաղաքացիների:
Նա հավելել է, որ իրենց դիմել են մի շարք երկրներից, սակայն ավելի շատ մարդկանց բերելու հնարավորություն չունեն: