ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության մուտքի մոտ պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողներին հայտնել է, որ իրեն չի հաջողվում ներս մտնել և կատարել իր պարտականությունները: Փաստաբանի խոսքով՝ պատճառաբանում են, որ պետը տեղում չէ և անցագիր չեն կարող տրամադրել: Նաև հայտնել է, որ բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են հատուկ ջոկատայիններ, որ սա թերևս կապ չունի ՀՖՖ չարաշահումների գործի հետ, քանի որ Հայրապետյանը երեկ է եղել հարցաքննվել: