Մոսկվայում տեղի է ունեցել հայտնի ռուս գրող ու լրագրող Վլադիմիր Պոզների՝ «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառման ժամանակ Պոզները հայտնել է, որ գրքի հայերեն թարգմանությունը Երևանում հանրությանը ներկայացվել էր դեռևս անցյալ տարի:
Շնորհանդեսի ժամանակ լրագրողին հարցրել են նաև ադրբեջանցի տենորի՝ հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ երգելուց հրաժարվելու մասին:
Վլադիմիր Պոզները խստորեն դատապարտել է օպերային երգիչների միջև առաջացած սկանդալի պատճառով սոցցանցերում հայերի և ադրբեջանցիների կատաղի մեկնաբանությունները: Նա նշել է, որ մտադիր չէ պաշտպանել որևէ կողմին՝ ավելացնելով, որ «ինչ-որ մեկին ձեռնտու է այդ պատմությունը խորացնելը»: