Կարճաժամկետ վիզաների համար Եվրամիության նոր կանոնները երկու օր է՝ ուժի մեջ են մտել ամբողջ աշխարհի համար: Մինչև 90 օր տևողությամբ ճամփորդության համար վիզայի դիմումները կարելի է ներկայացնել մեկնումից 6 ամիս շուտ՝ նախկին 3-ի փոխարեն: Բայց դա ոչ թե պարտադիր պահանջ է, այլ ճամփորդությունն ավելի վաղ կազմակերպելու հնարավորություն:
Ընդ որում, դիմումը կարելի է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Միևնույն ժամանակ, շատ ճամփորդողները, որոնք ունեն, այսպես կոչված, վիզայի լավ պատմություն, կարող են միանգամից 1-ից 5 տարի ժամկետով Եվրոպա մուտք գործելու թույլտվություն ստանալ: Մանրամասները՝ տեսանյութում: