Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգների իշխանություններին առաջարկել է «Դարի գործարքի» ծրագրում ավելացնել ևս մեկ կետ: Ըստ այդմ՝ փոփոխություններ կլինեն Իսրայելի արաբների քաղաքացիության հարցում, ինչը հնարավորություն կտա նրանց զրկել հրեական պետության հետ պաշտոնական կապից: Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը:
Իսրայելի արաբներին քաղաքացիությունից զրկելու առաջարկը հավանության են արժանացրել հրեական պետության քաղաքական շատ գործիչներ: Սակայն ծրագրում նման կետ ավելացնելու առաջարկը խստորեն քննադատել է արաբական կուսակցությունների դաշինքը: Նրանց հավաստմամբ՝ այդ հողում ծնված մոտ 400 հազար արաբներին քաղաքացիությունից զրկելու Նեթանյահուի առաջարկը շատ վտանգավոր է: