Մոտ օրերս կմեկնարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ ՀԴՄ ՊՈԱԿ-ի հետ պայմանագրեր կնքել էին 13 մասնավոր ընկերություններ, բայց այս պահին կան 2 տնտեսվարողներ՝ «Դոկտեխնիկ» և Inntech ՍՊԸ-ները, որոնք արդեն ներկայացրել են իրենց ՀԴՄ սարքերն ու ծրագրային ապահովումները, անցնում են թեստավորման վերջին փուլը: Հայտերը շուրջ 11 հազար են:
Նա նշել է, որ այսօր Հայաստանում կա մոտ 67 հազար ՀԴՄ, դրանից 50 հազարը նոր սերնդի են, 17 հազարը՝ հին սերնդի, որոնք պետք է փոխարինվեն նոր սերնդի մեքենաներով։
Անանյանը հավելել է, որ եթե տնտեսվարողները ՀԴՄ չունեն, բայց ՀԴՄ ձեռք բերելու հայտ են ներկայացրել, նրանց նկատմամբ ամենավերջում կիրականացվեն հսկողական գործառույթներ: