Երեխային մանկապարտեզ ուղարկելու համար Երևանի արդեն բոլոր նախակրթարաններում կարելի է հերթագրել 2 տարեկանից: Մի քանի օր առաջ նման հայտարարություն տարածեց քաղաքապետարանը: Որոշման նպատակը նոր կրտսեր խմբեր ձևավորելով՝ թերի բեռնված նախակրթարաններում փոքրիկների քանակը լրացնելն է:
Համայնքային ենթակայության 161 մանկապարտեզ այժմ 31 հազար 500 սան ունի, կան նաև հերթում սպասողներ: Նոր դիմում ներկայացնել 2 տարեկանների ծնողները կարող են և՛ թղթային տարբերակով, և՛ առցանց. ինտերնետային համակարգը կակտիվանա փետրվարի 10-ից: