Կորոնավիրուսի տարածումն անուղղակիորեն ազդել է նավթի գնի վրա: Չինաստանում նավթի պահանջարկի անկման պատճառով «Բրենթ» ապրանքատեսակի նավթի գինը նվազել է՝ կազմելով մոտ 54.5 դոլար մեկ բարելի համար:
Լոնդոնի սակարանում անկումը կազմել է մոտ 3.5 տոկոս, այն ամենացածր գինն է վերջին 13 ամսվա ընթացքում: Չինաստանում նավթի պահանջարկը մեկ օրում նվազել է մոտ երեք միլիոն բարելով, որը սպառման ծավալի 20 տոկոսն է: