Նորվեգական Steigan պարբերականն անդրադարձել է այսօր մոլորակի բնակչությանը խիստ մտահոգող՝ արագ տարածվող վարակի հետևանքներին ու հավանական պատճառներին: Հոդվածագիրը նշում է, որ կորոնավիրուսի արագ տարածմանը զուգընթաց աճում է նաև խուճապը լրատվամիջոցներում այնպես, կարծես մենք արդեն Սև մահվան առաջ ենք կանգնած:
Նորվեգացի հոդվածագիրն ընթերցողներին հորդորում է խուճապի չմատնվել կորոնավիրուսից՝ առաջարկելով խորհել այն մտքի շուրջ, որ այսօր ԱՄՆ-ը խիստ վախեցած է Չինաստանի արագ զարգացմամբ: Նրանց արդեն առևտրային պատերազմ են հայտարարել: Ի՞նչ կլինի, եթե հերթը հասնի կենսաբանականին: Կորոնավիուսը, հավանաբար, պետք է ընկալել որպես տագնապի ազդանշան:
Ամեն տարի ասիական երկրներից գրիպի նոր ալիք է գալիս: Երբեմն հիվանդանում են շատերը, երբեմն՝ քչերը: Ամեն տարի Միացյալ Նահանգներում հիվանդանոց է դիմում գրիպով վարակված 200 հազար մարդ, որոնցից մահանում է 2-49 հազարը: Իսկ ամբողջ աշխարհում գրիպի 3-5 միլիոն վարակակիրներից մահացության դեպքերը հասնում են 250-500 հազարի: 1957-ին մոլեգնող «Ասիական գրիպը» 1-2 միլիոն մարդ է սպանել: Կորոնավիրուսի պարագայում հոդվածագիրը հոդորում է խուճապի չմատնվել: Պարբերականը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, այս վարակը «Մեծ համաճարակ» որակումը չի ստանա:
Կորոնավիրուսը զանգվածային բնույթ է կրում, որին Չինաստանի վերաբերմունքը շատ լուրջ է, քանի որ երկրում խիստ միջոցառումներ են կազմակերպվում հիվանդության տարածումը կանխարգելելու համար: Այդ է վկայում օրերի ընթացքում հատուկ կորոնավիրուսի համար նախատեսված հիվանդանոցի կառուցումը:
Կորոնավիրուսով առաջինը վարակվեցին ֆինանսական շուկաներն ամբողջ աշխարհում: Նավթի գինը կտրուկ նվազել է 3 տոկոսով: Վարակի պատճառով ստեղծված իրավիճակը օգուտ է մեկին, միաժամանակ լուրջ վնաս՝ մեկ այլ պետությանը:
Վարակի շուրջ բազմաթիվ ենթադրություններ ու կանխատեսումներ են արվում: Ոմանք կարծում են, որ վարակն արհեստական է ստեղծվել, լաբորատոր պայմաններում: Առայժմ վաղ է խոսել այդ վարկածի մասին, սակայն չի կարելի հերքել, որ նման տարբերակն ուսումնասիրվում է ամբողջ աշխարհում:
ԱՄՆ-ի իշխանությունները գիտակցում են, որ եթե Չինաստանն այս տեմպով շարունակի տնտեսապես արագ զարգանալ, ապա 2020-ին տնտեսական աճի ցուցանիշով առաջ կանցնի Միացյալ նահանգներին: Այդ պարագայում ԱՄՆ-ը կդադարի լինել գերիշխող տերություն:
Չինաստանին այս գործում խանգարելու հավանական սցենարներից մեկը նրան պատերազմ հայտարարելն է: Սակայն նման պատերազմն արագ կվերածվի միջուկայինի, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կմահանա մի քանի հարյուր միլիոն մարդ: Սակայն մասնագետների համար դժվար չի լինի հաշվարկել, թե վարակի միջոցով քանի միլիոնի է պետք սպանել՝ Չինաստանի տնտեսությունը տապալելու համար: