Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են նահանգին առնչվող բազմաթիվ հարցեր, նախանշվել հետագա համագործակցության մի շարք ծրագրեր։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանում Ախալցխան ներկայացնող պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն և այլք։