Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Քիչ առաջ Երևանի Ավագանու կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական հարցերով հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանի փողոցներից մեկը օպերայի մեր ամենապայծառ աստղերից մեկի՝ Գոհար Գասպարյանի անվամբ անվանակոչման նախագծին։
Նախագծի հեղինակն է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը: Փողոցը մինչ այս անանուն էր, գտնվում է Վերին անտառային թաղամասում։
Նախագիծն ավագանու հաստատմանը կներկայացվի առաջիկա նիստին»: