Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը), և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):