Եվրամիությունը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ ճանաչել Իսրայելի՝ Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան տարածքների գրավումը: Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը: «Միջազգային նորմերին ու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին համապատասխան, Եվրամիությունը չի ճանաչում 1967-ից հետո գրավված տարածքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը»,- ասել է նա:
Պաղեստինը պնդում է, որ Իսրայելի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հիմնվեն ՄԱԿ-ի բանաձևերի վրա: