Ոստիկանության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դդմասար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենը 2017 թ. իր եղբորը հրամանագրել է որպես դպրոցի օպերատոր։ Պարզվել է, որ վերջինս չի հաճախել աշխատանքի, իսկ դպրոցի պաշտոնատար անձինք կազմել են վճարման կեղծ հանձնարարականներ, ինչի հետևանքով մինչև 2019 թ. դեկտեմբեր նա ստացել է 860 հազար դրամից ավելի գումար։
Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում պաշտոնեական կեղծիքի և յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։