Ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքի քննության նիստը տեղի կունենա այսօր։ Նիստը կվարի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը: Խաչատրյանն արդեն 7 ամիս է՝ ինչ կալանքի տակ է, և առնվազն 3 անգամ բժշկական օգնության, հրատապ հետազոտության և հոսպիտալացման մասին տեղեկություն է հրապարակվել:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014 թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Նրա փաստաբանները կալանավորումն անօրինական են համարում։