Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական,- նշված է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտից իրականացվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների նպատակով:
Արդյունքում թե՛ գրիպի և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:
Ելնելով նշվածից՝ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից»,- ասված է հաղորդագրության մեջ: