Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը, համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16:45-ից արգելել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ:
Ելնելով վերը նշվածից` առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհից` Վանաձորով: