Թուրք հայտնի լրագրող Ջունեյթ Օզդեմիրը հայտարարել է, որ ինքը Թուրքիայի Քիմ Քարդաշյանն է՝ հպարտանալով Twitter-ում 6.8 մլն հետևորդ ունենալու փաստով: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Լրագրողն այս մասին ասել է մասնագիտական դասախոսություն կարդալու նպատակով Թուրքիայի համալսարաններից մեկի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Օզդեմիրը պատմել է, որ ԱՄՆ-ում, երբ մարդկանց ցույց է տալիս սոցցանցում իր ունեցած հետևորդների քանակը, նրանք շատ են զարմանում, ինքն էլ կատակում է՝ ասելով. «Ես Թուրքիայի Քիմ Քարդաշյանն եմ»:
Թուրքական կայքը հիշեցնում է, որ ամերիկյան հայտնի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ում 63.2 մլն հետևորդ ունի: