Երկու անգամ հետաձգվել է Air France ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի Փարիզից Մոսկվա թռիչքը: Առաջին անգամ ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել թռիչքից անմիջապես հետո օդաչուների միջև ծագած վեճի պատճառով: Անձնակազմի փոփոխությունից հետո ինքնաթիռը ստիպված է եղել նորից Փարիզ վերադառնալ թռիչքից մեկ ժամ անց՝ այս անգամ օդանավի սրահում անտանելի ցրտի պատճառով: Երկար սպասված թռիչքը Մոսկվա հնարավոր է եղել մեկ այլ ինքնաթիռով: