Անտառում 1 տնկին ծառ է դառնում 1 դոլար ծախսով: Այս հաշվարկն աչքի առաջ ունենալով՝ Հայաստանն սկսել է 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն ծառ տնկելու աշխատանքի կազմակերպումը: Մեր երկրին հատը 30 սենթով շիվեր են առաջարկում Բելառուսից մինչև Լեհաստան ու Ֆինլանդիա:
Ծառատունկը լինելու է բացառապես անտառային տարածքներում: Սևահողերում որևէ տնկի չի դրվի, անտառ չի հիմնվի՝ սոցիալական ցանցերում շրջանառվող մեղադրանքներին է անդրադառնում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: 10 միլիոն ծառ տնկելու գաղափարին էլ թերահավատությամբ նայողներին վստահեցնում է, որ եթե հենց այս պահին գործի չանցնենք, վաղը 30 միլիոն ծառ տնկելու անհրաժեշտության առջև ենք կանգնելու: