Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի իշխանություններին: «112» հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ ժամանակակից Ուկրաինայում կյանքը շատ ավելի վատ է, քան Խորհրդային Միության տարիներին:
«Ուկրաինայի քաղաքները երբեք չեն եղել այդպիսի վատ վիճակում, և ամեն տարի այն վատթարանում է»,- ասել է Սաակաշվիլին՝ դժգոհելով, որ, ի տարբերություն զարգացող աշխարհի, Ուկրաինան նահանջում է:
Քաղաքական գործիչը նաև զգուշացրել է, որ պահպանելով ներկայիս քաղաքական իրավիճակը, երկիրը տեսանելի ապագայում կարող է բաժանվել հինգ անկախ անկլավի: