Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Նա նշել է, որ շարունակում է անհանգստացած մնալ բաց հակամարտությամբ, համակարծիք է ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգություններին և կոչ է արել հավատարիմ մնալ Վենետիկի հանձնաժողովի 2019 թ. հոկտեմբերի 29-ի հայտարարությանը, ըստ որի դատավորների վաղ թոշակի անցնելու համակարգը պետք է գործի կամավորության սկզբունքով, բացառի որևէ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և ձևակերպվի այնպես, որ որևէ ազդեցություն չունենա ընթացիկ դատական գործընթացների վրա:
«Վերջին գործողություններն ու հայտարարությունները չեն համապատասխանում նշված չափանիշներին և բարենպաստ միջավայր չեն ստեղծում լարվածության նվազման համար: Ժողովրդավարական մշակույթը ենթադրում է հարգանք պետական ինստիտուտների միջև»,- եզրափակել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:
Նա բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել՝ ՀՀ Սահմանադրության կիրարկումը նորմալ կազմակերպելու համար: