Ռուսաստանը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Роспотребнадзор-ը:
Վիրուսագիտության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի մշակած կորոնավիրուսի ախտորոշման միջոցները փոխանցվել են Հայաստանին, Ղազախստանին, Բելառուսին և Ուզբեկստանին: Ղրղզստանը և Տաջիկստանը թեստերը կստանան առաջիկա օրերին: Նշվում է, որ ախտորոշման միջոցները Ռուսաստանը տրամադրում է անվճար: