Կոտայքի մարզի Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել:
Ավելի վաղ դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Փրկարարները սահմանազատել էին տարածքը և իրականացրել հերթապահություն: