Չինաստանի Ուհան քաղաքում այսօրվանից իր աշխատանքը կսկսի նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդանոցը. այն կառուցվել է 8 օրում և նախատեսված է 1000 հիվանդի համար. բուժհաստատության մակերեսը 34.000 քմ է:
Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ հիվանդանոցում 1400 ռազմական բժիշկ է աշխատելու: Ի դեպ, կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ Ֆիլիպիններում վիրուսի հետևանքով մարդ է մահացել: