Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։