Կրեմլն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի ջերմ հանդիպմանը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Միսկի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների զարգացումը համարել է նրանց ինքնիշխան իրավունքը, բայց քիչ հավանական է համարել երկու երկրների «ծայրահեղ սերտ մերձեցումը»:
Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան չի՞ վախենում կողմերի արած հայտարարություններից և հարաբերությունների ջերմացումից, Պեսկովը նշել է, որ «Իրականում դժվար է խոսել ծայրահեղ սերտ հարաբերությունների մասին: Մենք չենք կարող մեկնաբանել և չենք ցանկանում մեկնաբանել երրորդ երկրների հետ մեր գործընկերների շփումները: Մինսկի և Մոսկվայի միջև հարաբերությունները սերտ են և դաշնակցային, չնայած առկա խնդիրներին»: