Երևանի քաղաքապետարանում կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի մրցույթի արդյունքների ամփոփումը, Ֆեյսբուքում հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:
Նոր հայտներն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը:
Մրցույթի մանրամասները՝
այստեղ:
Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական այգում։