Ճաղերի ետևում հնարավոր է հայտնվել նաև կրակ վառելու և հրդեհ առաջացնելու պատճառով: 2019-ին հարուցվել է 85 քրեական գործ՝ հրդեհ առաջացնելու 4 հոդվածով: Բոլոր այս գործերով կատարվել է բազմակողմանի հետաքննություն՝ պնդում է ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը: ԱԻՆ-ը կրկին կոչ է անում՝ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Մանավանդ, որ՝ հրդեհների հետևանքով մենք 6 զոհ ու 14 վիրավոր ենք ունեցել:
Մանրամասները՝ տեսանյութում: